«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Զգուշացեք աղանդներից ու սուտ մարգարեներից

Զգուշացեք աղանդներից ու սուտ մարգարեներից
22.09.2025 | 12:22

Սիրելի քրիստոնյաներ,

զգուշացեք Աննա֊Մարիա կոչվող սուտ մարգարեից, ով ինքն իրեն կոչում է` Աստուծո ընտրյալ։ Այս կինը ստում է, թե վերջին մարգարեներից է և Աստծուց է խոսում։ Սրա նման են բոլոր նրանք, ովքեր իրենց մարգարե են կոչում։

ԱՆՆԱ֊ՄԱՐԻԱ ԿՈՉՎՈՂ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆ` մոլորեցնող է, կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ, մարգարե չէ և մարդկանց հասցնում է սթրեսային խորը վիճակների։ Շատ զգույշ եղեք և հիշեք Տիրոջ ասածը.

«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտղի՛ց կճանաչեք նրանց։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ» (Մտթ. 7:15-16)։

Սրանք Տեր Հիսուս Քրիստոսի Եկեղեցուց հերձված են և չեն կարող բարի գործեր ունենալ կամ Աստվածահաճո պտուղներ։ Դիվային համառությամբ և չարությամբ մոլորեցնում են հազարավոր մարդկանց ։

«Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն» (Բ Տմթ. 3:13)։

«Եվ մարգարեները, և Ինքը՝ Տերը, և երանելի առաքյալները նրանց (սուտ մարգարեներին) արդարացիորեն անվանում էին գայլեր, և ոչ միայն գայլեր, այլև` վարակ, ամբարիշտներ, հակառակորդներ, թշնամիներ, թափառաշրջիկներ, նենգ մարդիկ, հայհոյողներ, կեղծավորներ, գողեր, ավազակներ, ստոր, կեղծ մարգարեներ և կեղծ ուսուցիչներ, կույր առաջնորդներ, հակաքրիստոսներ, գայթակղություններ, սատանայի որդիներ, որոմներ, անաստվածներ, Սուրբ Հոգու Շնորհի հայհոյողներ, որոնց մեղքը չի թողնվի ոչ այս կյանքում, ոչ էլ` հավիտենական կյանքում» (Սուրբ Հովհան Ոսկեբերան)

Զգուշացեք աղանդներից ու սուտ մարգարեներից։

«Սուրբ Յարութեան Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ